ԵԱՏՄ տարածքում հնարավոր է ռոումինգ ծառայությունների չեղարկում. Վահան Մարտիրոսյան
https://parstoday.ir/hy/news/world-i67108-ԵԱՏՄ_տարածքում_հնարավոր_է_ռոումինգ_ծառայությունների_չեղարկում._Վահան_Մարտիրոսյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոումինգ ծառայությունների սակագների չեղարկման մասին առայժմ խոսք չի գնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 15:56 Asia/Tehran
  • ԵԱՏՄ տարածքում հնարավոր է ռոումինգ ծառայությունների չեղարկում. Վահան Մարտիրոսյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոումինգ ծառայությունների սակագների չեղարկման մասին առայժմ խոսք չի գնում։

«Արմենպրես»-ի   հաղորդմամբ՝ ՀՀ  տրանսպորտի,  կապի և  տեղեկատվական  տեխնոլոգիաների   նախարար Վահան  Մարտիրոսյանը  նշեց, որ   բանակցություններ  են տարվում   Հայաստանի և  Ռուսաստանի միջև ռոումինգ ծառայությունների սակագների իջեցման վերաբերյալ։

«Բանակցություններից հետո առաջին օրինակը ՎիվաՍելլ-ՄՏՍ-ն էր, որ ռոումինգի սակագներն իջեցրեց մինչև 25 դրամ։

Ընդհանրապես, ռոումինգը բացառելու մասին մեր երկու երկրների միջև դեռ խոսք չի գնացել։ Ժամանակի ընթացքւմ   ԵԱՏՄ տարածքում հնարավոր է լինի, բայց այդ ամենը ժամանակ է պահանջում՝ մեկ օրվա խնդիր չի»,- ասաց   նախարարը։

Նրա պնդմամբ՝ այժմ խոսքը գնում է երկկողմ բանակցությունների մասին՝ Հայաստան-Ռուսաստան։

Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանության էր արժանացրել Ռուսաստանի և Բելառուսի  միջև ռոումինգ ծառայությունների չեղարկման օրենքի նախագիծը։

Գերագույն պետական խորհրդի միութենական պետության հանդիպման ժամանակ այդպիսի առաջարկով է հանդես   եկել Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Armenpress.am