Սեպտեմբերի 11-ի դեպքերի զոհերի հարազատների պահանջը Բրիտանիայի կառավարությունից
Սեպտեմբերի 11-ի դեպքերի զոհերի հարազատները Բրիտանիայի կառավարությունից պահանջել են հրապարակել Արաբիայի կողմից ահաբեկիչների ֆինանսավորման զելույցը:
Լոնդոնում լույս տեսնող Independent օրաթերի փոխանցման համաձայն՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին գրած նամակում սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատները պահանջել են հրապարակել այդ երկրում ահաբեկչության և ծայրահեղական հոսանքների ֆինանսավորման հարցում Արաբիայի կառավարության գործունեության մասին կառավարության զեկուցագիրը:
Ըստ աղբյուրի՝ Սիրիայում իրականացվող ավիահարձակումների հարցում խորհրդարանի աջակցությունը շահելու նպատակով Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քամերոնը զեկուցագիր էր կազմել Արաբիայի և այլ երկրների կողմից Բրիտանիայում ահաբեկչության ֆինանսավորման մասին:
Բրիտանիայի կառավարությունը նպատակ ունի կոծկել ծայրահեղականներին Արաբիայի ցուցաբերած ֆինանսական աջակցությունը: Լոնդոնը հայտարարել է, որ չի հրապարակելու այդ երկրում ծայրահեղական գլխավոր ռեսուրսների մասին զեկուցագիրը: