ԵՄ երկրները տարակարծիք են ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցների վավերացման շուրջ
Եվրամիության անդամ երկրները տարակարծիք են Ռուսաստանի դեմ ԱՄՆ Սենատի նոր պատժամիջոցների վավերացման վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:
Եվրոպացի պաշտոնատարները նախազգուշացրել են ,որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ առաջարկած նոր պատժամիջոցները կարող են արժանանալ ԵՄ անդամ որոշ երկրների անհամաձայնությանը:
Կանխատեսվում է ,որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ Սենատի ընդունած օրինագիծը մեծ վնաս է հասցնելու այն ընկերություններին, որոնք Ռուսաստանի հետ համագործակցում են նավթի ու գազի խողովակների կառուցման ոլորտում:
Եվրոպական ընկերությունները մոտ 9 միլիարդ 500 միլիոն եվրո ներդրում են կատարել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծում, որը Ռուսաստանի Գազպրոմ ընկերության նախաձեռնությունն է: