ԱՄՀ-ն չինական յուանը ճանաչել է միջազգային պահուստային արժույթ
Մարտ 05, 2016 10:04 Asia/Tehran
Արժույթի միջազգային հիմնադրամը չինական յուանը պաշտոնապես ճանաչել է միջազգային պահուստային արժույթ՝ ասվում է հիմնադրամի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։
Կապված յուանը պահուստային արժույթ ճանաչելու հետ՝ կազմակերպության տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել այն առանձին տողով ներառել ԱՄՀ անդամ-երկրների արժութային պահուստների կազմի մասին եռամսյակային հաշվետվությունների մեջ՝ դոլարի, իենի, ֆունտի, ֆրանկի, ավստրալական և կանադական դոլարների հետ։
Յուանի հաշվառումը նշանակում է, որ կազմակերպության անդամ-երկրները կարող են որպես պաշտոնական պահուստներ հաշվի առնել իրենց արտաքին ակտիվները, որոնք արտահայտված են յուանով։
Պիտակ