Թրամփի քայլերը՝ իսլամաֆոբիայի տարածման գլխավոր պատճառը
https://parstoday.ir/hy/news/world-i68746-Թրամփի_քայլերը_իսլամաֆոբիայի_տարածման_գլխավոր_պատճառը
Ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ, ԱՄՆ նախագահի քայլերը իսլամաֆոբիայի տարածման գլխավոր պատճառն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 15:02 Asia/Tehran
  • Թրամփի քայլերը՝  իսլամաֆոբիայի տարածման գլխավոր պատճառը

Ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ, ԱՄՆ նախագահի քայլերը իսլամաֆոբիայի տարածման գլխավոր պատճառն են:

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքից քաղաքական հարցերի վերլուծաբան  Քեվին Բարեթը Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսլամաֆոբիայի մեծ ալիքով մուտք գործեց Սպիտակ Տուն և նպաստեց դրա  թափ հավաքելուն»:

Բարեթի խոսքով՝ Դոնալդ Թրամփի հակաիսլամական քաղաքականությունները Իսրայելի ռեժիմի օգտին են:

Pew հետազոտական կենտրոնի կատարած ուսումնասիրությունների համաձայն` ԱՄՆ-ի մուսուլմանների գրեթե երեք չորրորդն իր նկատմամբ  Թրամփի  վերաբերմունքը ոչ բարեկամական է համարում:

Ըստ հաղորդման՝ ամերիկացի մուսուլմանների համարյա կեսը ասում է,որ 2016 թվականին կանգնած է եղել սպառնալիքի, վիրավորական ու անարգալից արտահայտությունների  նման խնդիրների առջև: