ԵԱՏՄ երկրներում քաղաքացիների եկամուտներն աճել են
Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում 2017 թվականի հունվար-¬հունիս ամիսների ընթացքում աշխատավարձերն աճել են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, համաձայն ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների՝ Բելառուսում աշխատավարձերի աճը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9,5 տոկոս, Ռուսաստանում՝ 7,2, Ղրղզստանում՝ 5,1, Հայաստանում՝ 1,3 տոկոս: Ամսական միջին աշխատավարձը դոլարային արտահայտությամբ Ռուսաստանում կազմել է 666 դոլար, Ղազախստանում՝ 450, Բելառուսում՝ 405, Հայաստանում՝ 387 և Ղրղզստանում՝ 209: Սպառողական ապրանքների և ծառայությունների գների աճը հաշվի առնելով իրական աշխատավարձը Բելառուսում աճել է 2,3 տոկոսով, Ղրղզստանում՝ 3, Ռուսաստանում՝ 2,7, Ղազախստանում՝ 2,4, իսկ Հայաստանում այն մնացել է նույն մակարդակին:
Armenpress.am