Գերմանիան ցանկանում է Թուրքիային զրկել միլիարդավոր եվրոների աջակցությունից
https://parstoday.ir/hy/news/world-i68804-Գերմանիան_ցանկանում_է_Թուրքիային_զրկել_միլիարդավոր_եվրոների_աջակցությունից
Գերմանիայի իշխանությունները ցանկանում են, որպեսզի Եվրամիությունը կոշտացնի Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս մասին գրում է «Росбалт» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Bild»-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2017 12:11 Asia/Tehran
  • Գերմանիան ցանկանում է Թուրքիային զրկել միլիարդավոր եվրոների աջակցությունից

Գերմանիայի իշխանությունները ցանկանում են, որպեսզի Եվրամիությունը կոշտացնի Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս մասին գրում է «Росбалт» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Bild»-ին:

Տաբլոիդի տվյալներով՝ Բեռլինը դժգոհ է Թուրքիայում «դեմոկրատական սկզբունքների և իրավական պետության նորմերի խախտումներից»: Խոսքն այն մասին է, որ Անկարային թողնեն առանց ֆինանսական աջակցության, որը նրան տրամադրում է Բրյուսելը ԵՄ մտնելու մասին բանակցությունների շրջանակում: Այն միլիարդավոր եվրոներ արժե:

Հուլիսի վերջին երկու երկրների միջև լարվածությունը սրվեց այն բանից հետո, երբ Թուրքիայում ձերբակալեցին վեց իրավապաշտպանների, այդ թվում՝  գերմանացի Պետեր Շտոյդտներին: Նրանց մեղադրել են ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ:

operativ.am/