Ճապոնիայի վարչապետը նոր կառավարությունը կհավաքի ըստ վարկանիշի
Օգոստոս 03, 2017 13:37 Asia/Tehran
Օգոստոսի 3-ին ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կողմից նախարարների կաբինետի փոփոխություններից առաջ, երկրի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել։ Նոր կառավարության կազմը հայտնի կլինի մոտակա ժամերին։ Այս մասին հայտնում է «Վեստի.ռու»-ն։
Ճապոնիայի կառավարության՝ ամբողջ կազմով հրաժարական ներկայացնելն ընթացակարգ է, որն անհրաժեշտ է նախարարների կաբինետում փոփոխություններ կատարելու համար։ Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով, Սինձո Աբեն նախատեսում է փոխել նախարարների կեսից ավելիին, այդ թվում՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին։
Այսպիսով՝ Ճապոնիայի վարչապետը փոխում է 19-ից 14 նախարարի, ուշադրություն դարձնելով վարկանիշին:
panorama.am/
Պիտակ