Գերմանիան չի ընդունում ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը
https://parstoday.ir/hy/news/world-i68918-Գերմանիան_չի_ընդունում_ԱՄՆ_ի_կողմից_Ռուսաստանի_դեմ_պատժամիջոցների_փաթեթը
Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը հակասում է միջազգային օրենքներին և Բեռլինը չի հովանավորելու այդ նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2017 12:33 Asia/Tehran
  • Գերմանիան չի ընդունում ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը

Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը հակասում է միջազգային օրենքներին և Բեռլինը չի հովանավորելու այդ նախագիծը:

Հակազդելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթին, Գերմանիայի արտգործնախարարությունը հստակեցրել է.-«Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների գործադրման համար ԱՄՆ-ի կառավարությունը պետք է հաղթահարի մեծ խոչընդոտներ». այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: 

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ասել է.-«Գերմանիան չի հովանավորում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթը, որը մեծ դժվարություններ կառաջացնի եվրոպական ընկերությունների համար»: 

Ռուսաստանի և Իրանի դեմ ուղղված շրջափակումների փաթեթը անցած շաբաթ ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 2-ին ստորագրել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների փաթեթը: