ԵՄ-ն հայտարարել է, որ բոլոր կողմերը հավատարիմ են ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i68956-ԵՄ_ն_հայտարարել_է_որ_բոլոր_կողմերը_հավատարիմ_են_ՀԳՀԾ_ին
ԵՄ-ն հայտարարել է, որ բոլոր կողմերը հավատարիմ են Իրանի ու 5+1 խմբի միջև ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իրենց պարտավորություններին:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Օգոստոս 04, 2017 03:00 Asia/Tehran
  • ԵՄ-ն հայտարարել է, որ բոլոր կողմերը հավատարիմ են ՀԳՀԾ-ին

ԵՄ-ն հայտարարել է, որ բոլոր կողմերը հավատարիմ են Իրանի ու 5+1 խմբի միջև ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իրենց պարտավորություններին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի խոսնակ Քաթրին Ռեյը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի և 6 գերտերությունների միջուկային համաձայնության բոլոր կողմերը հավատարիմ են եղել իրենց պարտավորություններին:

Մուգերինիի խոսնակն այս հայտարարությունն արել է արձագանքելով ԱՄՆ-ի նոր շրջափակումների կապակցությամբ իրանցի պաշտոնատարների հայտարարություններին:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին երեքշաբթի օրն ընդգծել է որ ԱՄՆ-ի նոր շրջափակումների մի բաժինը ոտնահարում է Իրանի հետ միջուկային համաձայնությունը: Նա ասել է. «ԱՄՆ-ի նոր շրջափակումների կապակցությամբ բողոքի նոտա պիտի հղվի ԱԽ-ին ու համապատասխան հանձնաժողովին, ինչն արդեն արվել է»:

Ռեյն այդ հայտարարությունն արեց մեկ օր նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրելով Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Կոնգրեսի ընդունած որոշումը, դրան օրենքի ուժ տվեց: