Գործադրման հանձնվեցին Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր շրջափակումները
ԵՄ-ն գործադրման հանձնեց Ռուսաստանի դեմ նոր շրջափակումները:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եվրոհանձնաժողովը «Զիմենս» գերմանական ընկերության գազի տուրբինները Ղրիմի տարածք փոխադրվելու շուրջ ծագած սկանդալի շրջանակում ուրբաթ օրը շրջափակումներ գործադրեց ռուսական երեք ընկերությունների և երեք իրավական անձանց դեմ:
2014 թվականին Ղրիմի թերակղզում հանրաքվե անցկացվելուց և Ուկրաինային պատկանող այդ տարածքը Ռուսաստանին կցվելուց հետո, ԵՄ-ն պատժամիջոցներ գործադրեց Ռուսաստանի դեմ, որոնք մինչ այսօր պահպանվել են:
ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից գործադրված համատեղ պատժամիջոցները ներառում են նաև Ղրիմի տարածքի հետ արևմտյան ընկերությունների առևտրի և տնտեսական փոխանակումների արգելքը:
ԵՄ-ի սև ցուցակը համալրած անձանց մեջ է նաև Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Դիմիտրի Չրեզովի անունը: