Օգոստոս 06, 2017 12:31 Asia/Tehran
  • Բրիտանիան կողմ է Հյուսիսային Կորեայի դեմ ԱԽ-ի շրջափակումներին

Ողջունելով Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի սահմանած նոր պատժամիջոցները, Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է.«Փխենյանի դեմ պայքարում, Լոնդոնը կանգնած է իր գործընկերների կողքին»:

Բրիտանիայի ԱԳ նախարարության կայքի տեղեկացմամբ, ԱՊՀ երկրների և ՄԱԿ-ի հարցերում Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Թարեղ Մահմուդ Ահմեդը շաբաթ երեկոյան հույս է հայտնել, որ ԱԽ-ի նոր բանաձևերը դադարեցնելու են Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային ծրագրերի ֆինանսական աղբյուրները:

ՄԱԿ-ի ԱԽ-ը շաբաթ օրը Հյուսիսային Կորեայի դեմ նոր բանաձև է վավերացրել , համաձայն որի ՝ Հյուսիսային Կորեային արգելվում է մեկ միլիարդ դոլարից ավելին արժող ծովամթերքի ու հանքային նյութերի արտահանումը:

Վերջերս Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է փորձարկել և ասվում է, թե այդ երկիրը ԱՄՆ-ը թիրախավորելու հնարավարություն է ձեռք բերել:

Փխենյանը բազմիցս հայտարարել է , որ քանի դեմ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շարունակում են սպառնալ Հյուսիսային Կորեային, այդ երկիրը շարունակելու է կանխարգելիչ ռազմական կարողությունների զարգացումը:

Պիտակ