Բրազիլիայում ոստիկանության և հանցավոր խմբավորումների միջև բախումներ են տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i69180-Բրազիլիայում_ոստիկանության_և_հանցավոր_խմբավորումների_միջև_բախումներ_են_տեղի_ունեցել
Բրազիլիայում զինծառայողներն ու իրավապահները և հանցավոր խմբավորման անդամները բախվել են,ինչի հետևանքով սպանվել է երկու մարդ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 06, 2017 18:38 Asia/Tehran
  • Բրազիլիայում  ոստիկանության և հանցավոր խմբավորումների միջև բախումներ են տեղի ունեցել

Բրազիլիայում զինծառայողներն ու իրավապահները և հանցավոր խմբավորման անդամները բախվել են,ինչի հետևանքով սպանվել է երկու մարդ:

Շաբաթ օրը  Բրազիլիայի հազարավոր բանակային ու  ոստիկանական  ուժեր ծավալուն գործողություն են իրականացրել Ռիո դե Ժանեյրոյի մի քանի հետնախորշերում,որի արդյունքում սպանվել է երկու մարդ:

Բրազիլիայի բանակն ու ոստիկանությունը հսկողության տակ էին առել Ռիո դե Ժանեյրոյի արևմտյան հատվածի մեկ  և հյուսիսային հատվածի չորս հետնախորշեր: Նրանք  ձերբակալել են 40 մարդու:

Բրազիլիայի անվտանգության աշխատակիցների խոսքերով՝ այդ գործողություններն սկսվել են  մեկ շաբաթ առաջ   Ռիո դե Ժանեյրոյում բեռնավոտների բեռների կողոպտման դեպքերն ավելանալու և քաղաքում հազարավոր մարդկանց միջև զինյալ  բախումները սկսվելու հետևանքով:

2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում միջին հաշվով օրական երեք հոգի սպանվել  է ոստիկանական ուժերի և մաքսանենգ բանդաների միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով: