ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու շփման գծում
https://parstoday.ir/hy/news/world-i69292-ԵԱՀԿ_ն_դիտարկում_է_անցկացնելու_շփման_գծում
Օգոստոսի 9-ին, ԼՂ (Արցախի Հանրապետության) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2017 07:14 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու շփման գծում

Օգոստոսի 9-ին, ԼՂ (Արցախի Հանրապետության) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։

ԼՂ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա), ինչպես նաեւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա):

ԼՂ-ի  իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

News.am