Օգոստոս 08, 2017 12:04 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա.«Փխենյանի միջուկային ու հրթիռային ծրագիրը բանակցության թեմա չէ»

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր երկրի միջուկային ու հրթիռային ծրագիրը բանակցության թեմա չի կարող լինել և Փխենյանը մտադիր չէ հրաժարվել իր միջուկային կարողության ընդլայնման ծրագրից:

Երկուշաբթի օրը, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած ԱՍԵԱՆ-ի նիստի շրջանակում լրագրողներին տված հարցազրույցում, Բանգ Քուանգ Հյուքը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի բանակցելու   միջուկային ու բալիստիկ հրթիռների կարողության հարցով:

Շաբաթ երեկոյան, հակադարձելով Հյուսիսային Կորեայի հրթիռայի միջուկային ծրագրերին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի դեմ:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ համապատասխան քայլերով և արդարացի կերպով հակադարձելու է իր երկրի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին:

Հյուսիսային Կորեան զգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը Փխենյանի դեմ ռազմական քայլի դիմի, իր ռազմավարական ուժերի աջակցությամբ ծանր և անմոռանալի դաս է տալու ԱՄՆ-ին: Փխենյանն ընդգծել է, որ ողջ Ամերիկան Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային հրթիռների թիրախում է գտնվում:

Պիտակ