Օգոստոս 10, 2017 07:26 Asia/Tehran
  • Գութերեշը մտահոգություն հայտնեց ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև շարունակվող բանավեճից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը չորեքշաբթի օրը մտահոգություն հայտնեց Կորեական թերակղզում լարվածությունների սրման, ինչպես նաև Վաշինգտոնի ու Փխենյանի պաշտոնատարների միջև փոխադարձ լեզվագարության խստացման կապակցությամբ:

ՄԱԿ-ի ԱԽ-ն անցած շաբաթ  ԱՄՆ-ի ճնշման ներքո նոր պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի դեմ:

Ի դեպ ԱՄՆ-ի Կոնգրեսին կապված «Հիլ» կայքի հաղորդման համաձայն՝ Կոնգրեսի զինված ուժերի կոմիտեի նախագահ սենատոր Ջոն ՄաքՔեյնը չորեքշաբթի օրը քննադատելով Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահրիչ հայտարարություններն ասել է. «Այս լեզվագարությունն անիմաստ է և չի խթանելու երկու երկրի միջև լարվածության մեղմացմանը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Փխենյանին զգուշացրեց, որ Վաշինգտոնն իր դեմ ցանկացած սպառնալիքին կպատասխանի «կրակի ու ցասման» միջոցով:

Հյուսիսային Կորեան էլ արձագանքելով Թրամփի հայտարարությանը նշել է, որ քննարկում է Գուամի կղզում գտնվող ԱՄՆ-ի ռազմավարական ռմբարկուների բազայի դեմ հրթիռային հարձակման նախագիծը:

Խաղաղ օվկիանոսի արևմուտքում գտնվող Գուամի կղզին կառավարվում է ԱՄՆ-ի կողմից:

Պիտակ