Աստանայում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում օգոստոսի 14ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»ը, այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը՝ ավելացնելով, որ նիստին մասնակցելու նպատակով Ղազախստան կմեկնի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կդիտարկեն ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության կարևորագույն խնդիրները:
Առաջնային ուշադրություն է դարձվելու ոլորտային համագործակցությանը, այդ թվում՝ միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը և տրանսպորտային քաղաքականության ուղղությամբ համակարգված միջոցառումների իրականացմանը:
Կառավարությունների ղեկավարներին կներկայացվեն միության «թվային օրակարգ»ի առաջ մղման ուղղությամբ համատեղ աշխատանքի զեկույցը: Նախատեսվում է քննարկել միության միջազգային գործընկերների հետ առևտրի արտոնյալ ռեժիմների վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Armenpress.am