Աստանայում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i69512-Աստանայում_տեղի_կունենա_ԵԱՏՄ_երկրների_կառավարությունների_ղեկավարների_հերթական_հանդիպումը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում օգոստոսի 14­ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 05:53 Asia/Tehran
  • Աստանայում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում օգոստոսի 14­ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­ը, այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության  պաշտոնական կայքը՝ ավելացնելով, որ նիստին մասնակցելու նպատակով Ղազախստան կմեկնի ՌԴ վարչապետ  Դմիտրի Մեդվեդևը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների  ղեկավարները կդիտարկեն ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության կարևորագույն խնդիրները:

Առաջնային ուշադրություն է դարձվելու ոլորտային համագործակցությանը, այդ թվում՝ միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը և տրանսպորտային քաղաքականության ուղղությամբ համակարգված միջոցառումների իրականացմանը:

Կառավարությունների ղեկավարներին կներկայացվեն միության «թվային օրակարգ»­ի առաջ մղման ուղղությամբ  համատեղ աշխատանքի զեկույցը: Նախատեսվում է քննարկել միության միջազգային գործընկերների հետ առևտրի  արտոնյալ ռեժիմների վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 Armenpress.am