Ավստրալիական բանկը մեղադրվել է փողերի լվացման և ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i69560-Ավստրալիական_բանկը_մեղադրվել_է_փողերի_լվացման_և_ահաբեկչությունը_ֆինանսավորելու_մեջ
Ավստրալիայում ընկերությունների գործունեությանը վերահսկող կազմակերպությունը տեղեկացրել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կապակցությամբ օրենքները խախտելու մեղադրանքով այդ երկրի ամենախոշոր բանկի շուրջ հետաքննություն սկսվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 14:02 Asia/Tehran
  • Ավստրալիական բանկը մեղադրվել է փողերի լվացման և ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ

Ավստրալիայում ընկերությունների գործունեությանը վերահսկող կազմակերպությունը տեղեկացրել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կապակցությամբ օրենքները խախտելու մեղադրանքով այդ երկրի ամենախոշոր բանկի շուրջ հետաքննություն սկսվելու մասին:

«Ֆրանս Պրես»-ի ուրբաթ օրը Սիդնեյից կատարած հաղորդման համաձայն, Ավստրալիայի ֆեդերալ դատարանի ֆինանսական տեղեկությունների բաժինն անցած շաբաթ այդ երկրի Commonwealth Bank-ին մեղադրել է այն հարցում, որ բազմիցս խախտել է փողերի լվացման մասին օրենքը և ֆինանսավորել է ահաբեկչությունը:

Այս կապակցությամբ Ավստրալիայի վերաքննիչ կազմակերպության արժեքների և ներդրումների հանձնաժողովը հայտարարել է, որ այդ բանկի ստանձնած պարտավորությունները և ընկերություններին վերաբերող իրավունքները չհարգվելու շուրջ հետաքննությունը շարունակվում է: