Օգոստոս 12, 2017 07:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները մտահոգություն են հայտնել Հյուսիսային Կորեայի դեմ Թրամփի սպառնալիքների կապակցությամբ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները մտահոգություն են հայտնել Հյուսիսային Կորեայի դեմ Թրամփի սպառնալիքների կապակցությամբ:

Լոնդոնում տպագրվող «Ինդիփենդենթ» օրաթերթի ընդգծմամբ` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 60 անդամներ, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հղած նամակում  նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են հարգել միջուկային նախաձեռնող հարձակումը Ներկայացուցիչների պալատի հաստատմամբ պայմանավորած այդ երկրի սահմանադրության հավելվածը:

Նամակը ստորագրած ներկայացուցիչները նաև պաշտպանել են Հյուսիսային Կորեայի հետ ուղղակի բանակցության կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարի առաջարկը:

Թիլերսոնը կորեական ճգնաժամում չափավորական դիրքորոշում ունի և խոսքն ուղղելով Փխենյանի իշխանություններին հայտարարել է, որ ԱՄՆ-ն նրանց թշնամին չէ և սպառնալիք չի ներկայացնում:

Թրամփը վերջին օրերին ասել էր, որ եթե չդադարեցվեն ԱՄՆ-ի դեմ Փխենյանի սպառնալիքները, Հյուսիսային Կորեային «հրե ցասում» կուղղի:

Հյուսիսային Կորեան Թրամփի  հայտարարություններին արձագանքեց Խաղաղ  օվկիանոսում ԱՄՆ-ի կողմից կառավարվող Գուամի կղզու դեմ հրթիռային հարձակման սպառնալիքով:

 

Պիտակ