Օգոստոս 12, 2017 19:03 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայում կամավորները պատրաստ են պատերազմելու  ԱՄՆ-ի դեմ

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ երկրում 3.5 միլիոն մարդ ցանկություն է հայտնել ԱՄՆ-ի դեմ պատերազմել: Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական «Նոդոն Սինմուն» թերթին:

Հյուսիսային Կորեայում 3.5 միլիոն մարդ ցանկություն է հայտնել միանալու Ժողովրդական բանակին՝ դիմակայելու ԱՄՆ- ի արկածախնդրություններին, ինչպես նաև պատերազմելու ԱՄՆ-ի դեմ՝ Վաշինգտոնի և Փխենյանի միջև լարվածությունների սրման դեպքում:

Ըստ հաղորդման՝ Հյուսիսային Կորեայի մոտ 3․5 միլիոն քաղաքացիներ, այդ թվում ուսանողներ, աշխատավորներ  ու թոշակի անցած զինվորներ դիմում են ներկայացրել միանալու բանակին՝ ԱՄՆ-ի դեմ հնարավոր ռազմական գործողություններին մասնակցելու համար։ 

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի հարաբերությունները վերջին օրերին ծայրաստիճան լարվել են։ Կողմերը սպառնալից հայտարարություններ են փոխանակում։ 

Ավելի վաղ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աննախադեպ սպառնաիք հնչեցրեց  Փխենյանի դեմ, Հյուսիսային Կորեան ևս  սպառնաց, որ  միջուկային զենքով հարված կհասցնի ԱՄՆ-ին պատկանող Գուամա կղզուն:

 

Պիտակ