Օգոստոս 15, 2017 07:32 Asia/Tehran
  • Կիմ Ջունգ Ունը մարտական պատրաստ դրության է բերել Հյուսիսային Կորեայի բանակը

Հյուսիսային Կորեայի առաջնորդն այդ երկրի բանակին հրահանգել է պատրաստ լինել հրթիռային ցանկացած հարձակման համար:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Կիմ Ջունգ Ունն այդ երկրի զինվորական հրամանատարների մասնակցությամբ կայացած  նիստում տեղեկացրել է Խաղաղ օվկիանոսի արևմուտքում գտնվող Գուամի կղզու դեմ հարձակման նախագծի մասին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն այդ նիստի ընթացքում ընդգծել է, որ ԱՄՆ-ն Փխենյանի հետ բախումից խուսափելու համար ճիշտ ընտրություն պիտի կատարի:

Կիմ Ջունգ Ունը Հյուսիսային Կորեայի զինվորական հրամանատարներին հրահանգել է անհրաժեշտության դեպքում հարձակման անցնելու համար մարտական պատրաստության դրության բերել այդ երկրի բանակը:

Փխենյանը օգոստոսի 10-ին հայտարարեց, որ Գուամի կղզում տեղակայված ԱՄՆ-ի ռազմավարական նշանակությամբ ռմբարկուների բազայի դեմ հրթիռային հարձակման նախագիծը մինչև օգոստոսի կեսերը պատրաստ կլինի և վերջնական որոշում կայացվելու համար կներկայացվի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունին:

 

 

Պիտակ