Հնդկաստանը երկրից հեռացրել է տասնյակ հազարավոր ռոհինգյա ցեղի փախստական մուսուլմանների
Հնդկաստանը երկրից հեռացրել է շուրջ 40 հազար ռոհինգյա ցեղի փախստական մուսուլմանների:
Երկուշաբթի օրը, Հնդկաստանի Ներքին գործերի նախարարությունը տեղական կառավարություններից պահանջել է երկրից հեռացնել ռոհինգյա ցեղի փախստական մուսուլմաններին:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հնդկաստանի կառավարությանն զգուշացրել է այդ քայլին դիմելու կապակցությամբ:
2016թ. հոկտեմբերից Մյանմայի Ռախին նահանգում, ծայրահեղական բուդիստների և բանակայինների հարձակումների հետևանքով սպանվել են շուրջ 1000 և փախստականի կարգավիճակում են հայտնվել ավելի քան 90 հազար ռոհինգյա մուսուլմաններ:
Մյանմայում Ռոհինգյա ցեղի մուսուլմանները զրկված են քաղաքացիական իրավունքից: Փախստականների մեծ մասը իրենց կյանքը փրկելու համար փախել են Բանգլադեշ, իսկ այնտեղից էլ Հնդկաստան: