Օգոստոս 15, 2017 17:29 Asia/Tehran
  • ԱՄՆ.«Հյուսիսային Կորեայի  կողմից հրթիռի արձակումը կհամարվի պատերազմի մեկնարկը»

ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է.«Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը կհամարվի պատերազմի մեկնարկը»:

Երկուշաբթի օրը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հայտարարել է.«Եթե հրթիռ արձակի դեպի ԱՄՆ, շատ արագ կստեղծվի պատերազմական իրավիճակ»:
Անցնող շաբաթների ընթացքում Հյուսիսային Կորեան և ԱՄՆ խստացրել են իրար դեմ հնչեցվող ապառնալիքները: ԱՄՆ նախագահ Դթնալդ Թրամփը վերջերս Հյուսիային Կորեային սպառնացել էր, որ Վաշինգտոնի կողմից  «Հրի ու ցասման»  է մատնվելու:

Հակազդելով Վաշինգտոնի սպառնալիքներինմ Փխենյանը նույնպես հայտարարել է, որ քննարկում է 4 բալիստիկ հրթիռներով Գուամ կղզում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազաները հրթիռակոծելու հարցը:

Գուամ կղզին գտնվում է Խաղաղ ովկիանոսում և ԱՄՆ-ի հսկողության տակ  է: ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի մեծ մասը, այդ  թվում` ռազմավարական կործանիչները և այդ երկրի հազարավոր զինծառայողներ, իրենց ընտանիքներով տեղակայված են այդ կղզում:

Պիտակ