Մոսկվա.«Արևմուտքի պատժամիջոցներն անազդեցիկ են»
https://parstoday.ir/hy/news/world-i69862-Մոսկվա._Արևմուտքի_պատժամիջոցներն_անազդեցիկ_են
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարն ասել է.«Արևմտյան պատժամիջոցները բացասաբար չեն ազդել այս երկրի արդյունաբերության վրա»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 15, 2017 13:21 Asia/Tehran
  • Մոսկվա.«Արևմուտքի պատժամիջոցներն անազդեցիկ են»

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարն ասել է.«Արևմտյան պատժամիջոցները բացասաբար չեն ազդել այս երկրի արդյունաբերության վրա»:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հավելել է. «Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները որևէ բացասական ազդեցություն չեն թողել Ռուսաստանի արդյունաբերական ու առևտրային գործունեության վրա, այլ պատճառ են դարձել, որ այս երկրի իշխանությունները կարողանան առկա խնդիրներին ավելի լավ լուծում տալ»:

Նշելով, որ 2017 թվականի սկզբից առ այսօր Ռուսաստանի արդյունաբերական արտադրանքներն աճել են երկու տոկոսով,  Մանտուրովն ընդգծել է. «Այս աճը կշարունակվի մինչև տարեվերջ»:

Անդրադառնալով  Ռուսաստանում դեղագործական ,  քիմիական, ավտոմոբիլային, էլեկտրական և սպառողական  արդյունաբերության ոլորտներում արտադրության   ավելի արագ տեմպերով աճին, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարն ասել է, որ տարվա երկրորդ կեսին տնտեսական ոլորտում դրական հեռանկար է սպասվում: 

2014 թվականին Ուկրաինայի ճգնաժամը սկսվելուց ի վեր, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները լարվել են և ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել: