Բեռլինի երաժշտական փառատոնը բոյկոտել են
https://parstoday.ir/hy/news/world-i70078-Բեռլինի_երաժշտական_փառատոնը_բոյկոտել_են
Երաժշտական խմբերը, Սիոնիստական ռեժիմի կողմից ֆինանսավորելու պատճառով, բոյկոտել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի երաժշտական փառատոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2017 12:47 Asia/Tehran
  • Բեռլինի երաժշտական փառատոնը բոյկոտել են

Երաժշտական խմբերը, Սիոնիստական ռեժիմի կողմից ֆինանսավորելու պատճառով, բոյկոտել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի երաժշտական փառատոնը:

Սիոնիստական «Ջեռուզալեմ Փոստ» օրաթերթի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, Եգիպտոսի, Սիրիայի և Թունիսի երաժշտական խմբերը Բեռլինի երաժշտական փառատոնի ֆինանսավորման հարցում Սիոնիստական ռեժիմի դերակատարության պատճառով հրաժարվել են մասնակցել  փառատոնին:

Գերմանիայի կառավարությունը, Բեռլինի քաղաքապետարանն ու ԵՄ-ն Բեռլինի Փոփ երաժշտության փառատոնի հովանավորներից են իսկ Իսրայելի ռեժիմը վճարել է որոշ մասնակիցների ճանապարհածախսը:

Փառատոնի պատասխանատուներն ասում են, որ Իսրայելի ռեժիմը որոշ մասնակիցների վճարել է 500-ական  եվրո:

Բեռլինի երաժշտական փառատոնի պատասխանատուների ընդգծմամբ` փառատոնի բոյկոտը հովանավորում է Իսրայելի ռեժիմին բոյկոտի ու շրջափակման ենթարկելու և այնտեղ ներդրումներ չկատարելու շարժումը:

Բեռլինի երաժշտական փառատոնը տեղի կունենա օգոստոսի 23-ից 25-ը: