Իրանում Ռուսաստանի դեսպան.«Սիրիայում Իրանի և Ռուսաստանի քաղաքանությունները համընկնում են »
https://parstoday.ir/hy/news/world-i70118-Իրանում_Ռուսաստանի_դեսպան._Սիրիայում_Իրանի_և_Ռուսաստանի_քաղաքանությունները_համընկնում_են
Թեհրանում ՌԴ դեսպան Լևոն Ճաղարյանն ասել է.-«Սիրիայում որոշ արևմտյան երկրների հատկապես ԱՄՆ-ի կողմից Իրանի, Ռուսաստանի և Թուրքիաի դեմ որդեգրած քաղաղականությունը պատճառ է դարձել, որ այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարը դանդաղի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2017 07:24 Asia/Tehran
  • Իրանում Ռուսաստանի դեսպան.«Սիրիայում Իրանի և Ռուսաստանի քաղաքանությունները համընկնում են »

Թեհրանում ՌԴ դեսպան Լևոն Ճաղարյանն ասել է.-«Սիրիայում որոշ արևմտյան երկրների հատկապես ԱՄՆ-ի կողմից Իրանի, Ռուսաստանի և Թուրքիաի դեմ որդեգրած քաղաղականությունը պատճառ է դարձել, որ այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարը դանդաղի»:

Շաբաթ օրը ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում դեսպան Լևոն Ճաղարյանը Միջին Արևելքի ապագայի մասին ասել է.-«Սիրիայում Իրանի և Ռուսաստանի  ռազմական համագործակցությունը ուղղված է ահաբեկչական խմբերի դեմ»:

Սիրիայում Իրանի և Ռուսաստանի ուժերի ներկայությունը օրինական համրելովմ դեսպան Ճաղարյանն ասել է.-«Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն Սիրիայում և Միջին Արևելքի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատել»:

Նա նշել է.-«Սիրիան և Իրաքը պայքարում են ահաբեկչության դեմ և Իրաքի ժողովրդի հաղթանակը ԻԼԻՊ-ի դեմ բոլոր երկրների հաղթանակն է համարվում ահաբեկչության դեմ պայքարում»:

Իրանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության վերաբերյալ Լևոն Ճաղարյանն ասել է.-«Մեծ պոտենցիալ կա Թեհրան-Մոսկվա առևտրական համագործակցության ոլորտում և հուսով ենք ապագայում ավելի կընդլայնվեն երկու երկրի միջև առևտրատնտեսական համգործակցությունները»: