Չինաստանը նոր հրթիռ է ստեղծում՝ ԱՄՆ-ի դեմ հավանական պատերազմի համար
https://parstoday.ir/hy/news/world-i70262-Չինաստանը_նոր_հրթիռ_է_ստեղծում_ԱՄՆ_ի_դեմ_հավանական_պատերազմի_համար
Չինաստանը միջուկային զսպման ուժի մեծացման համար զարգացնում ու արտադրում է Julang-3 տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2017 14:43 Asia/Tehran
  • Չինաստանը նոր  հրթիռ է ստեղծում՝ ԱՄՆ-ի դեմ հավանական պատերազմի համար

Չինաստանը միջուկային զսպման ուժի մեծացման համար զարգացնում ու արտադրում է Julang-3 տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։

Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, Չինաստանի լրատվամիջոցները տեղեկացրել են այդ երկրում  «Julang-3» տեսակի  միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր սերունդ զարգացնելու և արտադրելու մասին,որոնք արձակվելու են սուզանավից:

Հարկ է նշել ,որ այդ հրթիռի  զարգացման ու արտադրման մասին հայտարարվել էր մի քանի տարի առաջ, սակայն թվում է,որ դա Չինաստանի «096»  տիպի արդիական ատոմային սուզանավի նախագծի մի մասը  լինի:

Ներկայումս Չինաստանի բանակը չորս 096 տեսակի սուզանավ ունի,որոնք վերազինված են Julang-2 հրթիռներով:

Փորձագետները հրթիռի հեռահարությունը 7-8 հազար կիլոմետր են հայտարարել, բայց միաժամանակ ասել են ,որ Չինաստանը ծովում իր միջուկային ռազմավարական ուժը մեծացնելու համար 11-13 հազար կիլոմետր հեռահարության  Julang-3 տեսակի հրթիռի կարիք ունի: