Ադրբեջանը Ռուսաստանից գնել է S-500 հակահրթիռային համակարգեր
Ադրբեջանը համարվում է ռուսական զենքերի, այդ թվում S-500 հակահրթիռային համակարգերի պոտենցիալ գնորդը:
ԱՄՆ Ազատության ձայնի ազերի լեզվով հաղորդումը հաղորդել է , որ Ադրբեջանը Ռուսաստանից նոր զենքեր է գնելու:
Օգտոստոսի 22-ին իր աշխատանքը սկսեցին Ռուսաստանի բանակի «Բանակ-2017» ցուցահանդեսը և համագումարը, որտեղ առաջին անգամ գաղտնի բաժնում ցուցադրվել են Պրոմեթեյ Prometey , «Անտեյ-4000» Antey- 4000 և S-500 ավիապաշտպանության նոր համակարգերը:
Բաքուն և Անկարան համարվում են Ռուսաստանից S-500 համակարգերի պոտենցիալ գնորդները:
«Eksport Vooruzheniy» պարբերականի գլխավոր խմբագիր՝ Անդրե Ֆերոլովն ասել է. «Չինաստանը, Հնդկաստանը, Վիետնամը, Ալժիրը , Ղազախստանը, Եգիպտոսը, Իրաքը, Քուվեյթը և Սաուդյան Արաբիան ցանկություն են հայտնել գնել Ռուսաստանի ավիապաշտպանության նոր համակարգերը»: