Պահանջվել է միջազգային անկախ հետաքննություն անցկացնել Եմենում Սաուդյան ռեժիմի հարձակումների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i70664-Պահանջվել_է_միջազգային_անկախ_հետաքննություն_անցկացնել_Եմենում_Սաուդյան_ռեժիմի_հարձակումների_կապակցությամբ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել Եմենի դեմ Արաբիայի ռեժիմի և նրա դաշնակիցների ավիահարվածների կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 25, 2017 17:05 Asia/Tehran
  • Պահանջվել է միջազգային անկախ հետաքննություն անցկացնել Եմենում Սաուդյան ռեժիմի հարձակումների կապակցությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել Եմենի դեմ Արաբիայի ռեժիմի և նրա դաշնակիցների ավիահարվածների կապակցությամբ:

Համաձայն «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի պատասխանատու Լիզ Թրոսելն ուրբաթ օրն ասել է. «Եմենում Արաբիայի ավիահարվածների կապակցությամբ անկախ հետաքննություն պիտի անցկացնել»:

Ըստ այս հաղորդման, վերջին օրերին Եմենի մայրաքաղաք Սանըայում մի հյուրանոցի դեմ Արաբիայի հարձակման հետևանքով զոհվեց առնվազն 30 մարդ, այդ թվում որոշ խաղաղ քաղաքացիներ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակն Արաբիային կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական օրենքները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դոժարիկն ավելի վաղ տեղեկացրել էր Արաբիայի ռեժիմի անունը մարդու իրավունքները ոտնահարողների սև ցուցակում ներառելու ուղղությամբ ջանքերի մասին:

ՄԱԿ-ն ավելի վաղ Արաբիայի անունը ներառեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում, սակայն այդ երկրի կողմից ֆինանսական օժանդակությունները դադարեցնելու սպառնալիքից հռտո, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-մունին պարտադրվեց Արաբիայի անունը հանել այդ ցուցակից: