Ադրբեջանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չի մասնակցի
https://parstoday.ir/hy/news/world-i70678-Ադրբեջանը_Վրաստանում_ՆԱՏՕ_ի_զորավարժություններին_չի_մասնակցի
Վրաստանում հաջորդ շաբաթ անցկացվելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց Ադրբեջանը չի մասնակցելու: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2017 13:54 Asia/Tehran
  • Ադրբեջանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չի մասնակցի

Վրաստանում հաջորդ շաբաթ անցկացվելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց Ադրբեջանը չի մասնակցելու: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելիորեն հայտնել է, որ չի մասնակցելու:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ`  զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառները հայտնի չեն և դրա  վերաբերյալ հնարավոր չի եղել պարզաբանումներ ստանալ ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ արտաքին գործերի նախարարությունից:

Ադրբեջանը չէր մասնակցել նաև վերջերս Ռումինիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

orer.news/