ՆԱՏՕ-ն հակազդել է Ռուսաստանի անցկացվելիք զորավարշությանը Բալթյան տարծքում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կազմակերպության ռազմական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում միտված է կանխել լարվածությունները: Նա ասել է.-«ՆԱՏՕ-ն ուշադրությամբ դիտարկելու է առաջիկա ամսին Ռուսաստանի կողմից այդ տարածքում անցկացվող զորավարժությունը»:
Լեհաստանի վարչապետ Բիտա Մարիա Ժիդոյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է.-«Հուլիսին կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան համաժողովի ընթացքում Մոսկվան տեղեկացրել էր այդ զորավարժության անցկացման մասին»:
Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել հավատարիմ մնալ իր ռազմական հանձնառությունների հանդեպ:
Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել էր.-«Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին հրավիրել է մեկ օրով մասնակցել զորավարժության դիտարկումներին, սակայն ՆԱՏՕ-ն պահանջել է լիովին դիտարկել զորավարժությունը»:
Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի և Բելառուսի բանակի ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն Զափադի տարածքում:
Լեհաստանի վարչապետն ասել է.-«Նոր նախագիծ է ներկայացվել Լեհաստանի խորհրդարանին` մինչև 2030 թ այդ երկրի ռազմական բյուջեն 2/5 տոկոսով ավելացնելու կապակցությամբ»: