Օգոստոս 26, 2017 07:33 Asia/Tehran
  • Եվրոպայում դանակահարությունների շարանը շարունակվում է, Բրյուսելից հետո հերթը հասավ Լոնդոնին

Ուրբաթ գիշեր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո Լոնդոնի ոստիկանությունը տեղեկացրել է Բուքինգհեմյան պալատի դիմաց դանակով զինված մի անձի կալանավորման մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հիշյալ անձի ձերբակալման ժամանակ թեթև վիրավորվել են երկու ոստիկաններ:

Միջադեպից հետո  փակվել են Ելիզաբեթ Բ թագուհու բնակության վայրը համարվող Բուքինգհեմյան պալատ տանող ճանապարհները և ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացնում:

Դեպքից րոպեներ առաջ, Բրյուսելում գրոհային անձը դանակով հարձակվել է պարեկող բելգիացի երկու զինվորների վրա և վիրավորել նրանց: Բելգիայի դատախազի հայտարարության համաձայն՝ դեպքն ահաբեկչական բնույթի է եղել:

Եվրոպական երկրները վերջին ամիսներին բազմիցս ահաբեկչական հարձակումների թիրախ են դարձել:

Ժամանակին Միջին Արևելքի տարածաշրջանում և հատկապես Սիրիայում հաստատված ահաբեկիչներին օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ որևէ ջանք չխնայած եվրոպական երկրներն այսօր ԻԼԻՊ-ի անդամ եվրոպացի ահաբեկիչների վերադարձի և ահաբեկչական հարձակումների իրականացման ականատես են:

 

Պիտակ