Վրաստանում այրվել է 100 հա անտառային տարածք
https://parstoday.ir/hy/news/world-i70738-Վրաստանում_այրվել_է_100_հա_անտառային_տարածք
Բորժոմիի կիրճի անտառներում բռնկված հրդեհի հետևանքով 100 հա  տարածք է այրվել: Իրավիճակը բարդացնում են լեռնային ռելիեֆը, քամին ու չոր եղանակը: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 1500 հրշեջ-փրկարար, զինվորականներ, ՆԳՆ աշխատակիցներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2017 09:02 Asia/Tehran
  • Վրաստանում այրվել է 100 հա անտառային տարածք

Բորժոմիի կիրճի անտառներում բռնկված հրդեհի հետևանքով 100 հա  տարածք է այրվել: Իրավիճակը բարդացնում են լեռնային ռելիեֆը, քամին ու չոր եղանակը: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 1500 հրշեջ-փրկարար, զինվորականներ, ՆԳՆ աշխատակիցներ:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր աշխատանքներում դրական միտումներ կան, մեկուսացվել են բոլոր հիմնական օջախները:

«Չնայած դրան՝ մենք աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով»,-լրագրողներին ասել է Վրաստանի նախագահը:

Մարման աշխատանքներում ներգրավված է վեց ուղղաթիռ՝ Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Բելառուսից:

Խոսելով հրդեհի պատճառների մասին նա նշել է, որ պետք է սպասել քննության արդյունքներին:
«Եկեք չխոսենք վարկածների մասին, սպասենք քննությանը: Ինչպես հրդեհի մարման աշխատանքներն են ինտենսիվ ընթանում, այնպես էլ կգնա քննությունը»,-նշել է Վրաստանի նախագահը:

armedia.am