Օգոստոս 27, 2017 05:32 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ն իր վրա է վերցրել Բրյուսելում ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը

ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իր վրա է վերցրել ուրբաթ գիշեր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:

Գրոհային անձն ուրբաթ գիշեր Բրյուսելի կենտրոնում դանակով հարձակվեց պարեկող երկու բելգիացի զինվորների վրա և վիրավորեց նրանց:

Հարձակումից հետո գրոհայինը սպանվեց Բելգիայի ոստիկանների կողմից:

Բելգիայում ուրբաթ գիշերվա ահաբեկչական հարձակումն իրականացվեց այն պայմաններում, երբ Եվրոպան վերջին ամիսներին բազմիցս հայտնվել է ահաբեկչական հարձակումների թիրախում:

Օգոստոսի 17-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Լաս Ռամբլաս թաղամասում միկրոավտոբուսը մխրճվեց բազմության մեջ: Դեպքի հետևանքով սպանեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ:

ԻԼԻՊ ահաբեկչական խումբն ավելի վաղ ահաբեկչական նման հարձակումներ է իրականացրել եվրոպական այլ երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում ու Բրիտանիայում: 

Ժամանակին Միջին Արևելքի տարածաշրջանում և հատկապես Սիրիայում հաստատված ահաբեկիչներին օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ որևէ ջանք չխնայած եվրոպական երկրներն այսօր ԻԼԻՊ-ի անդամ եվրոպացի ահաբեկիչների վերադարձի և ահաբեկչական հարձակումների իրականացման ականատես են:

Պիտակ