Պապը կարևորել է Ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնությունների դադարեցումը
https://parstoday.ir/hy/news/world-i70860-Պապը_կարևորել_է_Ռոհինգյա_մուսուլմանների_դեմ_բռնությունների_դադարեցումը
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը կարևորել է Ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնությունների դադարեցումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 27, 2017 19:04 Asia/Tehran
  • Պապը կարևորել է Ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնությունների դադարեցումը

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը կարևորել է Ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնությունների դադարեցումը:

Կիրակի օրը Ֆրանցիսկոս պապը կարեկցանք է հայտնել Ռոգինյա ցեղի մուսուլմաններին և բոլորին կոչ է արել խթանել նրանց դեմ բռնությունների դադարեցումը:

Պապը նշել է, որ պետք է հարգել Ռոգինյա մահմեդական ազգի քաղաքացիական իրավունքները:

Մյանմայի բանակայինների բռնությունները սաստկացել են և վերջին օրերի ընթացքում զոհվել են 92 Ռոհինգյա  ցեղի մուսուլմաններ:

Վերջին տարիների ընթացքում Մյանմայի Ռախին նահանգում ծայրահեղական բուդիստների ու բանակայինների հարձակումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են հազարավոր մարդիկ և տասնյակ հազարավոր ուրիշներ հայտնվել են փախստականի կարգավիճակում:

Մյանմայում Ռոհինգյա մուսուլմանները զրկված են քաղաքացիական իրավունքներից: