Սմարթֆոններն ու համացանցը կարող են տագնապ եւ դեպրեսիա առաջացնել
(last modified Mon, 07 Mar 2016 05:43:22 GMT )
Մարտ 07, 2016 09:13 Asia/Tehran
  • Սմարթֆոններն ու համացանցը կարող են տագնապ եւ դեպրեսիա առաջացնել

Իլինոյսի համալսարանի գիտնականները երիտասարդությանը զգուշացնում են, որ ժամանակակից գաջեթներով չափազանց տարվելը կարող է տագնապ եւ դեպրեսիա առաջացնել:

Մասնագետները որոշել են պարզել, թե բջջային սարքավոումները որքան են ազդում մարդկանց կյանքի վրա: Նրանց հետազոտությանը բուհերի 300 ուսանողներ են մասնակցել: Կամավորները պատասխանել են բջջային սարքավորումների եւ ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերող հարցերի, օրինակ՝ «Համաձա՞յն եք, որ կյանքն առանց համացանցի տխուր եւ ձանձրալի է թվում»:

Ըստ Informing-ի, մանրամասն վերլուծելով արդյունքները, մասնագետները նաեւ հաշվի են առել երիտասարդ սերնդի կողմից սմարթֆոնների օգտագործման շարժառիթները: Նրանք հայտնաբերել են, որ այն օգտատերերը, որոնք գաջեթները չափազանց շատ են օգտագործել, անհիմն տագնապի եւ դեպրեսիայի առաջացման վտանգի են ենթարկվել: Մասնագետների խոսքով, այս երեւույթը նկատվում է նրանց մոտ, ովքեր ակնհայտ կախվածություն ունեն սմարթֆոններից:

Իսկ ահա նրանց մոտ, ովքեր ժամանակակից գաջեթների օգնությամբ փորձել են փոքր-ինչ ժամանակ անցկացնել, սարքերի եւ հոգեկան առողջության վրա դրանց բացասական ազդեցության միջեւ կապ չի հայտնաբերվել: