Համաշխարհային բանկ. Առողջ ջրի համար 150 միլիարդ դոլար ներդրում է հարկավոր
https://parstoday.ir/hy/news/world-i70958-Համաշխարհային_բանկ._Առողջ_ջրի_համար_150_միլիարդ_դոլար_ներդրում_է_հարկավոր
Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, աշխարհի ժողովուրդներին առողջ ջրով ապահովելու համար տարեկան 150 միլիարդ դոլար ներդրում է հարկավոր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 29, 2017 07:38 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկ. Առողջ ջրի համար 150 միլիարդ դոլար ներդրում է հարկավոր

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, աշխարհի ժողովուրդներին առողջ ջրով ապահովելու համար տարեկան 150 միլիարդ դոլար ներդրում է հարկավոր:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Համաշխարհային բանկը երկուշաբթի օրը մի զեկույց հրապարակելով հայտարարեց, որ աշխարհի երկրները տարեկան 150 միլիարդ դոլար պիտի հատկացնեն ջրի զտմանը, հիվանդությունների ու երեխաների մահացության կրճատմանը, ինչպես նաև տնտեսական աճին:

Համաշխարհային բանկն իր զեկույցում անշել է, որ խոցելի տարածքներին ծառայություններ մատուցելու համար, ներդրման բնագավառում համադրման կարիք է զգացվում:

«Աշխարհում զտված ջրից զրկված բնակչության ավելի քան երեք չորրորդը բնակվում է գյուղական տարածքներում»,-ասված է Համաշխարհային բանկի զեկույցում:

Համաշխարհային բանկն այդ զեկույցում ազդարարել է, որ թույլ առողջապահության և անառողջ ջրի պատճառով առաջացաժ հիվանդություններն ու թերսնումը ճգնաժամային վիճակ են առաջացրել աշխարհում: