Կլիմային նվիրված միջազգային գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայում
https://parstoday.ir/hy/news/world-i71030-Կլիմային_նվիրված_միջազգային_գագաթնաժողովը_տեղի_կունենա_դեկտեմբերի_12_ին_Ֆրանսիայում
Կլիմային նվիրված միջազգային գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայում՝ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ստորագրումից երկու տարի անց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2017 16:11 Asia/Tehran
  • Կլիմային նվիրված միջազգային գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայում

Կլիմային նվիրված միջազգային գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայում՝ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ստորագրումից երկու տարի անց:

Օգոստոսի 29-ին այս մասին հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում ելույթ ունենալով երկրի դեսպանների ամենամյա խորհրդակցությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գագաթնաժողովը թույլ կտա գնահատել Կլիմայի վերաբերյալ Փարիզի խորհրդակցության որոշումների իրականացման հետ կապված իրադրությունը, ինչպես նաեւ մոբիլիզացնել դրա համար անհրաժեշտ ֆինանսավորումը»,- ասել Է Ֆրանսիայի նախագահը: «Այդ գագաթնաժողովը տեղի կունենա Համաշխարհային բանկի եւ այն բոլոր գործընկերների մասնակցությամբ, որոնք կցանկանան միանալ դրան»,- ասել Է Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am