Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i71134-Զախարովան_անդրադարձել_է_ԵԱՀԿ_մոնիթորինգի_ժամանակ_ադրբեջանական_կրակոցներին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ- ադրբեջանական շփման գծում մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին, նշել է, որ փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2017 16:08 Asia/Tehran
  • Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ- ադրբեջանական շփման գծում մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին, նշել է, որ փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը:

«Ռուսաստանն ավանդաբար հակամարտության սրման կամ լարման շրջաններում մշտապես կողմերին կոչ է արել հանդես բերել հավասարակշռված մոտեցում, որի նպատակը կլիներ ոչ թե իրավիճակի լարումը, այլ քաղաքական կարգավորման ուղղությամբ շարժվելը: Ինչ վերաբերում է նշված դեպքին, ապա փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ իրավիճակը հետազոտելով տեղում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում կազմակերպելու մասին հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ նման տեղեկություններ չունի: «Երկխոսություն է պահպանվում բոլոր կողմերի հետ և երբ նման հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն լինի, դուք կտեղեկացվեք»,- ասել է նա: Հարցին՝ կարո՞ղ է Ռուսաստանը նախաձեռնել բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղին վերադարձնելը, Զախարովան պատասխանել է. «Այս հարցում մեր ավանդական դիրքորոշումը հայտնի է: Ես կարող եմ հասցեագրել ավելի վաղ մեկնաբանություններին»:

armenpress.am