ԼՂ հակամարտությունը կարող Էր կարգավորված լինել, եթե ընդունվեին ՌԴ առաջարկները. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզմունքն Է հայտնել, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, վաղուց կարող Էին կարգավորված լինել, եթե ընդունվեին Ռուսաստանի առաջարկները:
Այդ մասին նա հայտարարել Է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ սեպտեմբերի 1-ին կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Լավրովն ընդգծել Է, որ Ռուսաստանը պատասխանատու երկիր Է եւ հանձնառու՝ կատարելու բոլոր այն հռչակագրերը, որոնք վերջին քսան տարում ընդունվել են ԵԱՀԿ-ում եւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում: «Այդ հռչակագրերը բովանդակում են կողմերի ցանկությունը՝ հավասար անվտանգության տարածք ձեւավորելու Եվրատլանտիկայում եւ Եվրասիայում, ինչպես նաեւ հավաստիացում, որ մեզանից ոչ ոք իր անվտանգությունը չի ամրապնդելու մյուսների անվտանգությունը ոտնահարելու հաշվին», նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Լավրովն ափսոսանք Է հայտնել, որ այդ հռչակագրերը «այդպես Էլ մնացին թղթի վրա»: «Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են արեւմտյան մեր գործընկերների կողմից,արձանագրել Է նա:Ես համոզված եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունը իրապես իրավաբանորեն պարտավորեցնող ձեւ ընդուներ, ապա շատ հակամարտություններ, որոնք այժմ պահպանվում են Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»: Լավրովի կարծիքով, դա վերաբերում Է Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտություններին: «Իսկ ուկրաինական ճգնաժամն ընդհանրապես չԷր լինի»,հավելել Է նա:
Armenpress.am