ԼՂ հակամարտությունը կարող Էր կարգավորված լինել, եթե ընդունվեին ՌԴ առաջարկները. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i71167-ԼՂ_հակամարտությունը_կարող_Էր_կարգավորված_լինել_եթե_ընդունվեին_ՌԴ_առաջարկները._Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզմունքն Է հայտնել, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, վաղուց կարող Էին կարգավորված լինել, եթե ընդունվեին Ռուսաստանի առաջարկները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2017 17:19 Asia/Tehran
  •  ԼՂ հակամարտությունը կարող Էր կարգավորված լինել, եթե ընդունվեին ՌԴ առաջարկները. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզմունքն Է հայտնել, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, վաղուց կարող Էին կարգավորված լինել, եթե ընդունվեին Ռուսաստանի առաջարկները:

Այդ մասին նա հայտարարել Է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ սեպտեմբերի 1­-ին կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը՝ հղում անելով ՏԱՍՍ­-ին: Լավրովն ընդգծել Է, որ Ռուսաստանը պատասխանատու երկիր Է եւ հանձնառու՝ կատարելու բոլոր այն հռչակագրերը, որոնք վերջին քսան տարում ընդունվել են ԵԱՀԿ-­ում եւ Ռուսաստան-­ՆԱՏՕ խորհրդում: «Այդ հռչակագրերը բովանդակում են կողմերի ցանկությունը՝ հավասար անվտանգության տարածք ձեւավորելու Եվրատլանտիկայում եւ Եվրասիայում, ինչպես նաեւ հավաստիացում, որ մեզանից ոչ ոք իր անվտանգությունը չի ամրապնդելու մյուսների անվտանգությունը ոտնահարելու հաշվին»,­ նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Լավրովն ափսոսանք Է հայտնել, որ այդ հռչակագրերը «այդպես Էլ մնացին թղթի վրա»: «Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են արեւմտյան մեր գործընկերների կողմից,­արձանագրել Է նա:­Ես համոզված եմ, որ եթե հավասար անբաժանելի անվտանգությունը իրապես իրավաբանորեն պարտավորեցնող ձեւ ընդուներ, ապա շատ հակամարտություններ, որոնք այժմ պահպանվում են Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»: Լավրովի կարծիքով, դա վերաբերում Է Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտություններին: «Իսկ ուկրաինական ճգնաժամն ընդհանրապես չԷր լինի»,­հավելել Է նա:

Armenpress.am