Մեկնարկել է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/world-i71249-Մեկնարկել_է_ՆԱՏՕ_ի_հետ_Վրաստանի_համատեղ_զորավարժությունը
Ախալցխայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ զորավարժությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2017 14:21 Asia/Tehran
  • Մեկնարկել է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համատեղ զորավարժությունը

Ախալցխայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ զորավարժությունը:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 3-11-ն անցկացվող այս զորավարժությունները նպատակ ունեն բարձրացնել համատեղ գործողությունների հնարավորությունները, ինչպես նաև ամրապնդել մարտավարության, մեթոդների և գործընթացների փոխըմբռնումը:

Այս զորավարժությունն անցկացվում է Վրաստանի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի ծովային հետևակի համագործակցությամբ:

Այս տարի զորավարժություններին ԱՄՆ-ից և Վրաստանից բացի մասնակցում են նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Հայաստանը հրաժարվել է մասնակցել այս զորավարժություններին:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությանը մասնակցել են ԱՄՆ-ի ծովային հետևակի 500 ծառայողներ: