Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները նվերներ են փոխանակել
https://parstoday.ir/hy/news/world-i71255-Ռուսաստանի_ու_Չինաստանի_նախագահները_նվերներ_են_փոխանակել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը փոխանակել են նվերներ, շրջելով չինական ժողովրդական արհեստագործության ցուցահանդեսում, հայտնում է «Վեստի․ ռուն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2017 17:16 Asia/Tehran
  • Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները նվերներ են փոխանակել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը փոխանակել են նվերներ, շրջելով չինական ժողովրդական արհեստագործության ցուցահանդեսում, հայտնում է «Վեստի․ ռուն»։

Պուտինը չինացի գործընկերոջը նվիրել է սաթից նկար ու նեֆրիտից պատրաստված լուսամփոփ։

Սի Ցզինպինն էլ գրասեղան է նվիրել Պուտինին՝ բարգավաճման մաղթանք գրություններով ու չինացի զինվորի քանդակ։

Շրջելով ցուցահանդեսում՝ Սի Ցզինպինը ռուս գործընկերոջը պատմել է Չինաստանի տարբեր նահանգների ցուցանմուշների յուրահատկությունների մասին։

Առաջնորդները զրույցը շարունակել են աշխատանքային ճաշկերույթի շուրջ։

Հիշեցնենք, որ Պուտինը Չինաստան է ժամանել ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու համար։

News.am