Սեպտեմբեր 04, 2017 07:07 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սահմանումը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեցլ է, որ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ազդեցիկ չեն եղել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Կրեմլի խոսնակ Դմիտրի Պրեսկովը կիրակի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն Կորեական թերակղզում լարվածությունների սրման կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել: «Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն անազդեցիկ են եղել». ասել է նա:

«Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Կորեական թերակղզում ճգնաժամի կարգավորման բոլոր բանակցություններին»,-հայտարարել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Շի Ջին Փինգը նույնպես հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն հայտնելով Կորեական թերակղզում տիրող իրավիճակի կապակցությամբ ընդգծել են, որ չպիտի թույլատրել, որպեսզի ճգնաժամն ավելի խորանա:

Իսկ ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Հյուսիսային Կորեայի հետ լարվածության մեղմացման Վաշինգտոնի քաղաքականությունն արդյունք չի ունեցել»:

Վաշինգտոնից «Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանելով Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի զինվորական հարձակման հավականության մասին հարցմանն ասել է, ասաց. «Տեսնենք թե ինչ կլինի»:

Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ այլընտրանքների թվում Վաշինգտոնն իր առևտրական կապերը խզելու է Հյուսիսային Կորեայի հետ տնտեսական հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած երկրի հետ:

Հյուսիսային Կորեան կիրակի վաղ առավոտյան հայտարարեց, որ հաջողությամբ ջրածնային ռումբ է փորձարկել:

Պիտակ