ԵՄ-ն կքննարկի Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման հարցը․ Մերկել
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպական միությունը հաջորդ ամիս կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում կքննարկի Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնց թվում ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների հետաձգումը կամ դադարեցումը: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպական միությունը հաջորդ ամիս կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում կքննարկի Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնց թվում ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների հետաձգումը կամ դադարեցումը: Գրում է Russian.rt.com-ը: Այդ մասին հայտնում է T24 հեռուստաընկերությունը: «Եվրոպական միությունը հոկտեմբերին կքննարկի Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնց թվում մենք կքննարկենք նաև այն հարցը, հետաձգել անդամակցության բանակցությունները, թե ուղղակի դադարեցնել», հայտարարել է կանցլերը: Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Թուրքիային որպես ԵՄ-ի անդամ չի տեսնում:
Ankakh.com