Եգիպտոսն արգելափակել է Human Rights Watch կազմակերպության կայքը
Անմարդկային ոճրագործությունների և բանտերում կազմակերպված խոշտանգումներ իրականացնելու մեջ մեղադրվելուց հետո, Եգիպտոսի կառավարությունն արգելափակել է Human Rights Watch կազմակերպության կայքի հասանելիությունը:
«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Human Rights Watch կազմակերպության Միջին Արևելքի հարցերով տեղակալ Ջո Սթորքը հայտարարել է, որ հինգշաբթի օրվանից Եգիպտոսում արգելափակվել է այդ կազմակերպության կայքը:
Անցած մայիսին ընդօրինակելով իր դաշնակից պետություններին, այդ թվում Արաբական միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային, Եգիպտոսի կառավարությունն արգելափակել էր մի քանի կայքեր, այդ թվում Ալ-Ջազիրա և արաբական Հաֆինթոն փոստի կայքը:
Չորեքշաբթի օրը, Եգիպտոսում 19 նախկին կալանավորների և մեկ կալանավորի հարազատների հայտարարությունների հիմամբ, Human Rights Watch իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Եգիպտոսում կամայական կալանավորումներ ու խոշտանգումներ են իրականացվում և կառավարության ընդդիմադիրներն անհետանում են: Կազմակերպությունը Կահիրեին մեղադրում է անմարդկային ոճրագործություններ ու ծրագրված խոշտանգումներ իրականացնելու մեջ:
Ավելի վաղ, Human Rights Watch կազմակերպությունը Եգիպտոսի ոստիկանությանը մեղադրել է 2013թ. ժամանակի նախագահ Մուհամմեդ Մորսիի հեռացվելուց հետո քաղբանտարկյալներին խոշտանգելու մեջ: