Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են փակ հանդիպում անցկացնել Նյու Յորքում
https://parstoday.ir/hy/news/world-i71725-Թրամփն_ու_Էրդողանը_պայմանավորվել_են_փակ_հանդիպում_անցկացնել_Նյու_Յորքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են առանձին հանդիպում անցկացնել։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական անատոլիական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2017 11:58 Asia/Tehran
  • Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են փակ հանդիպում անցկացնել Նյու Յորքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են առանձին հանդիպում անցկացնել։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական անատոլիական գործակալությունը։

Երկու երկրների առաջնորդները մտադիր են փակ հանդիպում անցկացնել այս ամիս Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ։

Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն ու Էրդողանը նաեւ կարեւորել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաեւ ընդգծել տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի կարեւորությունը։

hartak.am