ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարի արտահայտությունները
ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի մի խումբ պաշտոնատարների հայտարարությունների շրջանակներում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավարն ասել է.«Իրանի հետ միջուկային համաձայնությունը բանակցության արժեք չի ունեցել»:
Ֆաքս Նյուզ հեռուստատեսության տված հարցազրույյցում ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոն ասել է.«Իրանի հետ միջուկային համաձայնությունն ԱՄՆ-ի համար նպաստավոր պայմաններ չի ստեղծել»:
Պաշտպանելով ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, Պոմպեոն հայտարարել է, որ նա իրավասու է հաստատել կամ մերժել միջուկային համաձայնությունը»:
«ՀԳՀԾ-ն բանակցելու արժեք չի ունեցել և Թրամփի կառավարության մեծ մասը այդ կարծիքին է»,-հավելել է ամերիկացի պաշտոնյան:
Հատկանշական է, որ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը, ինչպես նաև ԵՄ-ն և ՄԱԳԱՏԷ-ն, հաստատելով Իրանի հավատարմությունը, կարևորում են այս համաձայնության պահպանումը: