Կիպրոսը կաշառք է վերցրել եվրոպական անձնագրեր տրամադրելու դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i72365-Կիպրոսը_կաշառք_է_վերցրել_եվրոպական_անձնագրեր_տրամադրելու_դիմաց
Կիպրոսի կառավարությունը ավելի քան 4 միլիարդ ֆունտ ստերլինգ Է ստացել Եվրամիության անձնագրեր աշխարհի հարուստներին վաճառելուց : Այս մասին հայտնել Է բրիտանական  Guardian թերթը:
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 13:43 Asia/Tehran
  • Կիպրոսը կաշառք է վերցրել  եվրոպական անձնագրեր տրամադրելու դիմաց

Կիպրոսի կառավարությունը ավելի քան 4 միլիարդ ֆունտ ստերլինգ Է ստացել Եվրամիության անձնագրեր աշխարհի հարուստներին վաճառելուց : Այս մասին հայտնել Է բրիտանական  Guardian թերթը:

« Հարյուրավոր մարդկանց թվում, որոնք Եվրամիության անձնագրեր են ձեռք բերել այսպես կոչված «ոսկե այցագրի» վիճելի սխեմաներով, եղել են  միլիարդատեր ռուսաստանցի մեծահարուստներ և ուկրաինական վերրնախավի ներկայացուցիչներ», գրում է  Guardian-ը:

Ըստ թերթի՝  Եվրոպայում ապրելու և  աշխատելու իրավունքը նրանց տրամադրվել Է դրամական ներդրումների փոխարեն: Կիպրոսի կառավարությունը 2013 թվականից ի վեր ավելի քան 4 միլիարդ ֆունտ ստերլինգ  Է ստացել Եվրամիության անձնագրերի վաճառքից:

Թերթը նշում Է, որ Կիպրոսի կողմից   ավելի քան 400 անձնագիր,  այդ սխեմայով տրվել Է միայն 2016 թվականին: